ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.07.2020 | 00:02

Երեք բա­նով գե­ղեց­կա­ցա և վա­յե­լուչ երևա­ցի Տի­րոջ և մարդ­կանց առջև։ Դրանք են` եղ­բայր­նե­րի միա­բա­նու­թ­յու­նը, մեր­ձա­վոր­նե­րի սե­րը և երբ­ կինն ու տղա­մար­դը հա­մե­րաշխ են ի­րար հետ։ Իմ հո­գին ա­տեց ե­րեք տե­սակ մարդ­կանց և խիստ գար­շեց նրանց կյան­քից։ Դրանք են` հպարտ աղ­քա­տը, ստա­խոս հա­րուս­տը և վա­վա­շոտ ու պա­կա­սա­միտ ծե­րը։ Ե­թե պա­տա­նե­կու­թ­յանդ ժա­մա­նակ չհա­վա­քե­ցիր, ինչ­պե՞ս կգտ­նես ծե­րու­թ­յանդ ժա­մա­նակ։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 25. 1-5

Դիտվել է՝ 5055

Մեկնաբանություններ